Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ազդեցության լծակները դեռ գտնվում են Ռուսաստանի ձեռքին, կարծում է ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գորան Լինդբլադը:

Շվեդ նախկին պատգամավորը կասկածում է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ վերջին գագաթաժողովը եւ այնտեղ ընդունված համատեղ հայտարարությունը կարագացնեն հակամարտության կարգավորումը:

«Կուզենայի նշել, որ հռչակագիրը քիչ բան է փոխում: Գործընթացը տեւական ժամանակ է՝ ինչ կանգնած է: Կարծում եմ՝ երկու երկրները պետք է անցնեն ուղիղ երկխոսության` Ռուսաստանի մասնակցությամբ, քանի որ առանց Մոսկվայի լուրջ միջամտության լուծում գտնելը խնդրահարույց կլինի»,- ասել է Լինդբլադը ադրբեջանական Trend գործակալությանը: