Կոլումբիական FARC շարժման (Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր) նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսից ներողություն է խնդրել՝ 50-ամյա պատերազմի պատճառած ցավի ու տառապանքների համար, փոխանցում է Reuters-ը։

«Աստծո անվերջ ողորմածության մասին ձեր խոսքերն ինձ դրդում են ձեզ աղաչել ներել արցունքների կամ ցավի համար, որոնք մենք պատճառել են Կոլումբիայի բնակիչներին»,-պապին ուղղված բաց նամակում հայտարարել է Լոնդոն։

Պոնտիֆիկոսը ներման եւ հաշտեցման կոչ է արել Կոլումբիա կատարած հնգօրյա այցի ժամանակ՝ հույս ունենալով դարմանել հակամարտության հասցրած վերքերը։