Կիեւի կենտրոնում մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվածը ծագումով Չեչնիայից էր՝ Տիմուր Մախաուրին, որը մասնակցել էր Դոնբասի զինված հակամարտությանն ու կապեր ունեցել քրեական աշխարհի հետ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել էր Ուկրաինայի ՆԳՆ հաղորդակցության բաժնի ղեկավար Արտյոմ  Շեւչենկոն։

«Այդ անձնավորությունը հայտնի է եղել քրեական շրջանակներում, նրա անունը Տիմուր Մախաուրի է ։ Նա կայուն կապեր է ունեցել չեչենական զանազան շրջանակների հետ։ Նա նաեւ ձերբակալվել է ու պաասխանատվության կանչվել այս տարի Ուկրաինայում, բայց գործարք է կնքել քննության հետ ու ստացել պայմանական ժամկետ՝ հանցագործության համար»,- ասել է Շեվչենկոն։

Նա հավելել է, որ Տիմուրը մեղադրվում էր զենքի ապօրինի պահման մեջ։ «Դատարանում, քննության հետ իր պայմանավորվածության համաձայն, նա ընդունել էր իր մեղավորությունը, ստացել 5 տարվա ազատազրկում՝ 3 տարվա հետաձգումով։ Այդ ժամանակ նրանից առգրավել է վկայական, որտեղ գրված էր, որ նա եղել է «Շեյխ Մանսուրի» զինյալներից»,- հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչը։

Մախաուրին զոհվել է Կիեւի կենտրոնում Բեսարաբյան հրապարակում մեքենայի պայթյունի հետեւանքով։ Նրա հետ միասին մեքենայում են եղել մի կին ու երեխա։ Կնոջ ոտքն է կտրվել, իսկ երեխան հոսպիտալացվել է բավարար վիճակում։ Պայթյունի պատճառը  պայթուցիկ սարքն է եղել։