Հաջորդ տարի Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ կսկսի տարբեր անվանումների ռազմական տեխնիկայի արտադրություն: Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հաղորդում են ռազմական աղբյուրները, կողմերն արդեն համաձայնության են եկել համատեղ արտադրություն սկսելու ծրագրերի շուրջ:

Մասնավորապես, հոկտեմբերի վերջին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ թուրքական Otokar ընկերության միջեւ արձանագրություն է ստորագրվել համատեղ զրահատեխնիկա արտադրելու մտադրությունների մասին:

Պայմանավորվածությունների շրջանակում ռազմական տեխնիկան եւ անհրաժեշտ դետալները կբերվեն Թուրքիայից եւ կհավաքվեն Ադրբեջանում:

Դեկտեմբերի վերջին Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները կքննարկեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում հեռանկարային ծրագրեր: Ներկայումս Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ արտադրում են հրազենի եւ ռազմամթերքի մի քանի տեսակներ: