Հայաստանի կառավարությունն ընդունել է 216 առաջարկ, որոնք ներկայացվել են խորհրդարանական խմբակցություններից կողմից, 2011թ. պետբյուջեի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ներկայացնելով բյուջեի փոփոխված նախագիծը:
Նրա խոսքով, կառավարությունը ստացել էր ավելի քան 600 առաջարկ` բոլոր խմբակցություններից: Առաջարկությունների ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել է 26,1 մլրդ դրամ: Մյուս առաջարկները չեն ընդունվել ֆինանսական միջոցների սղության պատճառով: Ամփոփելով՝ Դավթյանը հաղորդել է, որ համապատասխան փոփոխությունեներից հետո բյուջեի ծախսային մասը կազմել է 1,1 տրլն դրամ, եկամտային մասն ավելացել է 2,5 մլրդ դրամով՝ կազմելով 852 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմելու է 148,6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը:
Ի դեպ, կառավարությունը չի ընդունել ՀՅԴաշնակցության եւ ոչ մի առաջարկություն: Դաշնակցական պատգամավորների կարծիքով, դրանում քաղաքական ենթատեսքտ կա:





























