Սինայի թերակղզում ոստիկանական շարասյան  վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

AP–ը հայտնում է, որ 5 ոստիկանական մեքենաներից բաղկացած շարասյունը պայթել էր ճանապարհի ականների վրա, որից հետո գրոհայինները կրակ էին բացել գնդացիրներից։ Դրա հետեւանքով զոհվել էր 18 ոստիկան, եւս 7-ը վիրավորվել էին։