Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Հայաստանի ոստիկանապետ չի դառնա: ԱԻՆ նախարարը դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հերքել է այն տեղեկատվությունը, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ցանկանում է ոստիկանապետ դարձնել: «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Երիցյանն ու հավելել. «Ես 30 տարի ոստիկան եմ եղել: Կարծում եմ՝ իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի առջեւ: Ես հիմա ուզում եմ լինել լավ փրկարար»:  Նախարարը նաեւ կոչ է արել վերջ տալ այդ անհեթեթ խոսակցություններին:

Նշենք, որ Արմեն Երիցյանը նախկինում եղել է Հայաստանի առաջին փոխոստիկանապետ, ապա «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի