Լեհաստանի եւ Թուրքիայի վարչապետները Անկարայում մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի եւ պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը բանախոսներից խնդրել է մեկնաբանել, թե արդյոք հնարավո՞ր է, որ առանց հայկական կոտորածների հարցը կարգավորելու Թուրքիան մտնի ԵՄ-ի կազմ։  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե այդ խնդիրը չկա ԵՄ-ի անդամակցության պայմանների մեջ եւ շարունակել. «Խնդիրը պետք է իրավական եւ գիտական ընդգրկուն ձեւով դրվի սեղանին։  Մենք ճիշտ չենք համարում դրա նկատմամբ քաղաքական մոտեցումները։ Հուսով ենք, որ Լեհաստանը եւս այդ խնդիրը գիտական շրջանակում եւ իրավական մոտեցմամբ կուսումնասիրի»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, թե այդ խնդիրը Լեհաստանի կողմից քննարկվել է գիտական. իրավական եւ օբյեկտիվ տեսանկյունից եւ ընդունվել որոշում։

Նշենք, որ Լեհաստանի խորհրդարանը 2005-ի ապրլի 19-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։