Աբխազիան պատրաստ է Ռուսաստանին հանձնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի նախկին նստավայրը:

Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի նախագահ Սերգեյ Բաղապշին:

Առայժմ, ըստ նրա, հանձնման համաձայնագիրն են նախապատրաստում: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես այն վավերացման համար կհանձնվի աբխազական խորհրդարանին: 

Չի հաղորդվում, թե ինչ պայմաններում է ծրագրվում հանձնել նստավայրը:

Գորբաչովի նախկին նստավայրը գտնվում է Մյուսերի տեղանքում (Գուդաուտայի շրջան): Շինարարությունը սկսվել է 1980-ականներին: ԽՍՀՄ փլուզումից հետո նստավայրը անցել է Աբխազիայի սեփականության տակ: