Թուրքիայի Սամսուն քաղաքում հագուստի խանութից գողություն անելու պահին բռնվել  է Սամսունում աշխատող Հայաստանի 24-ամյա քաղաքացի Անժելա Թագվորյանը:

Թուրքական Memlekethaber-ի փոխանցմամբ՝  Անժելան առանց բոճկոնի մտել է 30-ամյա Սալիհի հագուստի խանութ, վերցրել բաճկոններից մեկը եւ ձեւացնելով, թե այն իրենն է,  փորձել է դուրս գալ խանութից։

Խանութի սեփականատերը հետեւել է Անժելային եւ խանութից դուրս գալու պահին կանգնեցրել ու կանչել ոստիկանությանը։ 

Ձերբակալված Անժելա Թագվորյանը ոստիկանատանը ցուցմունք է տվել, թե մտազբաղ է եղել եւ մոռացել է վճարել բաճկոնի արժեքը։