Բաքվի արվարձանում այրվում է կոսմետիկայի Gazelli ընկերության գործարանը:

Ականատեսները Baku.ws կայքին հայտնել են, որ այրման հետեւանքով քիմիական նյութերի սուր հոտ է տարածվել, որի պատճառով մոտակայքում գտնվող մարդկանց ինքնազգացողությունը վատացել է:

Փաստը հաստատել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ հայտարարել, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ հաշվարկներ: