Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հուզող հարցերին։

Լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն խոսքերը, թե առաջիկայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ նոր քայլեր են արվելու։

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մեր տեսակետը հստակ է եւ վաղուց հայտնի է։ Ոչ մի իմաստ չկա խնդիրը կրկին բերել հասարակության օրակարգ։ Թե՞ առաջիկայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ազգային հավաքականների խաղ կա»,-հեգնել է ազգայնական գործիչը։

Նշենք, որ Դեւլեթ Բահչելին բազմիցս դեմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ շեշտելով, թե առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման նման բան անելը կնեղացնի եղբայր Ադրբեջանին: