Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում նախօրեին վթարի ենթարկված Cessna Citation 650 օդանավը պատկանում էր ադրբեջանցի գործարարի, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Ըստ առկա տեղեկությունների՝ օդանավակայանից դուրս եկած օդանավում շուտով սկսվել են տեխնիկական խնդիրներ ու անձնակազմը որոշել է շտապ հետ վերադառնալ։

Վթարային վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, երեք մասի բաժանվել ու հրկիզվել։ Վթարից 4 մարդ է տուժել՝ ուղեւորը, բորտուղեկցորդուհին ու երկու օդաչուները։ Վթարի ժամանակ օդանավակայանը մոտ մեկ ժամ դադարեցրել է գործունեությունը։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավը պատկանում էր ադրբեջանցի գործարարներից մեկին, որի անունը չեն հայտնում։ Նա մի քանի ամիս առաջ էր գնել օդանավը։