Լատվիայում՝ Դաուգավպիլսյան ավտոճանապարհի 134-րդ կիլոմետրին, բեռնատարից ազոտական թթվի արտահոսք է տեղի ունեցել: Մոտակա շրջաններից 4 բնակիչ տարհանվել է: Այս մասին Mixnews- ին հայտնել է Պետական հրշեջափրկարարական ծառայության ներկայացուցիչ Ինտա Պալկավնիեցեն: Նրա խոսքով՝ արտակարգ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբեր: Տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակված է:

Թափվել է 100 լիտր ազոտական թթու: Տարածքը շրջափակված է: