Ռուսաստանում գորշ արջը մտել է Թայմիրի թերակղզու գյուղերից մեկը, որտեղ խաղում էին երեխաները, խլել է նրանցից մեկին եւ հոշոտել։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» տարածաշրջանային ԶԼՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Դեգիդը:

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Խեթա գյուղում: «Նախնական տվյալներով, երեխաները խաղում էին, երբ արջը դուրս էր եկել նրանց մոտ: Նա բռնել է վեցամյա տղային եւ հոշոտել նրան: Տեղացիները սպանել էին գազանին», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ներկայումս քննիչները նախաքննչական ստուգումներ են իրականացնում: