Ամերիկյան ռմբակոծիչները սլացել են միջազգային օդային տարածքով՝ Հյուսիսային Կորեայի սահմանամերձ տարածքով դեպի արեւելք: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուիթը, հաղորդում է Reuters- ը:

Ըստ նրա՝ նպատակն էր ցույց տալ Միացյալ Նահանգների ռազմական կարողությունները:

Նա նաեւ նշել է, որ սա ԿԺԴՀ-ի ապառազմականացված գոտու հյուսիսում գտնվող ամենահեռու կետն է, որտեղ 21-րդ դարում երբեւէ կարող էր ԱՄՆ-ի ռմբակոծիչ թռչել, ինչը ընդգծում է «լրջությունը, որով մենք ընկալում ենք Հյուսիսային Կորեային, որպես անխոհեմ վարքագծի դրսեւորող»: