Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որն աշխարհի լավագույն մարզչի երեք հավակնորդներից մեկն է, հայտարարել է, որ իր համար դժվար է նախապատվությունը տալ երեքից որեւէ մեկին, հաղորդում է Sport.es-ը:
Մյուս երկու հավակնորդներն են Ժոզե Մոուրինյոն ու Խոսեպ Գվարդիոլան: Դել Բոսկեն ասել է, որ դժվար է ընտրություն կատարել, քան որ կոչմանն արժանի են նաեւ Գվարդիոլան ու Մոուրինյոն, սակայն ինքը կուրախանա եթե կոչումը շնորհվի իրեն Գվարդիոլայի հետ:
Դեկտեմբերի 9-ին իտալական La Gazzetta dello Sport թերթը գրել էր, որ տարվա լավագույն մարզիչ կճանաչվի հենց Դել Բոսկեն:




























