«Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հստակ հասկացնել են տվել, որ պետք է լքի ասպարեզը: Կարծիք կա, որ «Չոռնի Գագոյի» հեռացումից մայրաքաղաքը ոչ մի կերպ չի տուժի», գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:

«Մայրաքաղաքը վաղուց արդեն կարիք ունի «սպիտակ», չարատավորված  քաղաքապետի: Քաղաքը վաստակել է նորմալ, հնարավորինս ինտելեկտուալ եւ իսկապես հոգատար քաղաքագլուխ ունենալու իրավունք»,-նկատում է պարբերականը եւ շարունակում. «Գլխավորը՝ «տրցակում» նման թեկնածուի գտնելն է, այն տրցակում, որտեղ թրեւ են գալիս տարբեր բարձր ու պատասխանատու պաշտոնների հավակնորդներ: «Փողոցից» ոչ մեկին ներս չեն թողնի: Իսկ փողոցում առանց չակերտների հեղինակություններ են, ցավոք, ավելի հաճախ գողական հեղինակություններ...»: