Այսօր՝ դեկտեմբերի 11-ին ժամը 10:00-ի սահմաններում Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության  Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սեւան» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է 38-ամյա Աշոտ Աշոտի Հակոբյանի դիակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Աշոտ Հակոբյանը 2009 թվականի դեկտեմբերի 8-ին Շենգավիթ վարչական շրջանի ընհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: Նա դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177  հոդվածի 1-2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (կրկին անգամ մի խումբ մարդկանց կողմից կատարված գողություն):