Բաքվում կողոպտել են Իսպանիայի մի քաղաքացու:
Սանտո Խարիերը, Բ. Սաֆարօղլու փողոցում ակումբից դուրս գալով տաքսի է նստել` ուղղություն վերցնելով դեպի տուն: Սակայն վարորդը տան դիմաց կանգնեցնելով մեքենան` հաճախորդից խլել է շուրջ 50 մանաթ եւ անձը հաստատող փաստաթուղթը: Այնուհետ նա պահանջել է բերել եւս 300 մանաթ:
Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում` հանցագործության մեջ մեղադրվող Էլնուր Բեյլերովը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:



























