Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետի մեջ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարներն ու ոստիկանները գետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանի դին։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ նա ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։
Նախնական տեղեկություններով՝ Երվանդ Սարգսյանը հոգեկան խնդիրներ ուներ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 11։10-ի սահմաններում Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։ Հրշեջ-փրկարարները մարել էին թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը եւ ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել էին մուտքի բնակիչներին։ Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել էին բնակարանում, հատակին ուշագնաց վիճակում։


























