Մայամիի դպրոցներից մեկում տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք, 14 մարդ հոսպիտալացվել է, հայտնում է ABC հեռուստաալիքը:

«Ժամանակավոր տարհանում է կատարվել դպրոցական ճաշարանից եւ կից տարածքից… Ներկայումս միջադեպի հետաքննություն է կատարվում»,- նշված է Մայամի Դեյդի հրշեջ-փրկարարական դեպարտեմենտի մամուլի հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշել է, որ տուժողները դպրոցի աշխատակիցներ են, նրանց թվում անչափահասներ չկան: