Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գործող սրճարանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Սիամաք Փ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա վստահությունը չարաշահելու մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար 2015թ. հունվարի 22-ից ազգային մակարդակով հետախուզվում էր ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից:


























