Մալայզիայի կառավարությունը համաձայնել է վերսկսել 2014 թվականի մարտին անհետ կորած Boeing MH370 ինքնաթիռի որոնումները։ Որոնումները կիրականացվեն ամերիկյան ընկերության կողմից։ Այս մասին հաղորդում է ABC ավստրալական հեռուստաալիքը։ Հունվարի կեսերին պաշտոնապես դադարեցվել են 2014 թվականին կորած մալայզիական Boeing MH370– ի որոնումները։ Ավելի ուշ  Մալայզիայի կառավարությունը անհատ մարդկանց և կազմակերպություններին թույլ է տվել  մնացորդների որոնումներ իրականացնել։ Հեռուստաալիքը, վկայակոչելով ինքնաթիռի ուղևորների հարազատներին  Մալայզիայի իշխանությունների ուղարկած իրենց  ծանուցումը,  Չինաստանի և Ավստրալիայի իշխանությունների հետ համատեղ  որոնողական խումբը գնահատել է մի քանի ընկերության առաջարկները։

«Մալայզիայի կառավարությունը որոնողական խմբին թույլատրել է քննարկել համագործակցության ծրագրերը  Ocean Infinity ընկերության հետ»,– մեջբերում է հեռուստաալիքը։ Կառավարությունը  խոստանում է որոնողական աշխատանքների պաշտոնական վերսկսման մասին հայտարարել  բոլոր հարազատներին տեղեկացնելուց հետո։