Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկի սանի վրա դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել, պարզվել է աղջիկը մոր կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվում:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 11-ամյա աղջիկը ոչ միայն մոր կողմից է պարբերաբար ծեծի ենթարկվել, այլեւ երեխային ծեծել է նաեւ մոր մտերիմ տղամարդը:

Աղջիկը տեղափոխվել է «Երեխաների աջակցության կենտրոն», իսկ մայրը եւ վերջինիս ընկերը խոստովանել են, որ աղջկան ծեծել են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ կատարվում է հետաքննություն: