Կան պատճառներ ենթադրելու, որ կհաղթենք Սիրիայում գտնվող ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ռեն TV»-ն:
«Կան պատճառներ ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կհաղթենք Սիրիայում գտնվող ահաբեկիչներին», -«Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում ասել է ՌԴ նախագահը:
Միեւնույն ժամանակ Պուտինը նշել է, որ դա չի նշանակի համաշխարհային մասշտաբով ահաբեկչական սպառնալիքի վերացում: «Ահաբեկչությունը որպես երեւույթ ունի խորը արմատներ, որոնք այսօրվա աշխարհի անարդարության հիմքում եմ, բազմաթիվ ժողովուրդների եւ կրոնական խմբերի ոտնահարման եւ ամբողջական պետությունների կրթության բացակայության պայմաններում», - բացատրել է Պուտինը:




























