Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 04:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին` Նոր Ուղի գյուղի մոտակայքում, «Volkswagen Bora» մակնիշի 31 LL 324 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել այն երթեւեկելի հատված: