Անկարա-Թել-Ավիվ վերջին լարվածության համատեքստում ԱՄՆ-ի հրեական լոբբին կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին` ԱՄՆ Կոնգրեսում դրա քննարկման դեպքում: Այդ մասին ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում հայտարարել է իսրայելցի գիտնական Իսրայիլ Չեյնը:

«Նախկինում հրեական լոբբին բոլորովին հակառակն էր անում` աջակցություն ցուցաբերելով Անկարային այդ հարցում, սակայն վերջին իրադարձությունները հասկացրին Թել-Ավիվին, որ այդպես գործել չի կարելի»,- նկատել է գիտնականը:

Ընդ որում, Չեյնը դժվարացել է պատասխանել հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպառնում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ԱՄՆ Կոնգրեսում քննարկման ժամանակ:

Նշենք, որ Չեյնը բնակվում է ԱՄՆ-ում:

Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւը քննարկվելու է 2011թ. հունվարին: