Դեկտեմբերի 13-ին Կրասնոդարում հարձակում է եղել Ռուսաստանի 16-ամյա հայազգի մի քաղաքացու վրա:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ դեռահասը զբոսնում էր ընկերոջ հետ Կրասնի փողոցում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Թերթի տվյալներով, մոտ 2 տասնյակ անձինք հարձակվել են նրա վրա, ծեծել եւ դանակահարել:

Հիվանդանոցում, ուր տեղափոխել էին պատանուն, դանակի 12 հարված են հաշվել: Ներկայումս տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքոմ, եւ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: