Հնդկաստանի Վիշակհափաթնամ քաղաքում փողոցում կնոջը բռնաբարել են ուղղակի անցորդների աչքերի առաջ, որոնք միջամտելու եւ ոստիկանություն կանչելու փոխարեն, բջջայիններով նկարահանել են տեղի ունեցողը, հայտնում է The Hindustan Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ տեղի ունեցածից 2 օր առաջ կինը վիճել էր ամուսնու հետ եւ տանից հեռացել: Նա փողոցում պառկած էր, երբ նրան է մոտեցել հարբած 23-ամյա տղամարդը՝ Գանժի Սիլվան:

«Ակնհայտորեն նա չափից ավելի թույլ էր, որոշ ժամանակ ոչինչ չէր կերել եւ պառկած էր ծառի ստվերում, երբ հարբած Սիլվան նրան բռնաբարել է»,- հայտնել են ոստիկանությունից:

Հարձակվողը ձերբակալվել է, կնոջը հիվանդանոց են տեղափոխել: