IKEA-ն ներողություն է խնդրել եւ հետ կանչել Չինաստանում սեքսիստական համարված գովազդը:
Գովազդում մայրը դստերը նկատողություն անում, որ նա դեռ իր սիրելիին չի ծանոթացրել ծնողների հետ:
Շվեդական ընկերությանը միայնակ կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ են մեղադրել, հաղորդում է BBC-ն:
Չինաստանում չամուսնացած կանայք անընդհատ ճնշված են իրենց զգում, քանի որ չինական հասարակությունում կանանց համար ամոսնությունը պետք է առաջնային լինի:
IKEA-ն իր Weibo էջում չինարեն եւ անգլերեն տեքստով ներողություն է խնդրել դիտողներից:




























