Կանադայում տղամարդուն մեղադրում են սեփական դստեր վրա հարձակումների եւ նրան սպառնալու համար: Հոր կողմից բռնության պատճառը հիջաբ հագնելուց դստեր հրաժարվելն էր: Իրավիճակն առանձնապես սրվել էր, երբ նա հայտնաբերել էր, որ դուստրը հիջաբը հանում է տան սահմաններից հեռանալուց հետո:

Դուստրը հոր դեմ բողոքել է ոստիկանությանը, հայտնում է CTVnews-ը: Դրանից հետո նրան կալանավորել են: Աղջկան ընտանիքից վերցրել են եւ տվել խնամակալության պաշտպանության մարմիններին: Ոստիկանությունում այս գործն անվանում են «պատվի հիման վրա կատարված բռնություն»: Ըստ որում՝ նշվում է, որ դեռահասի խիզախությունը, որը համարձակվել է ոստիկանություն դիմել, կարող է նույնպիսի վիճակում հայտնված այլ երեխաների էլ դրդել հայտնել իրենց խնդիրների մասին: