Հինգշաբթի Նորվեգիայի Շպիցբերգեն արշիպելագի ափերի մոտ ընկած ռուսական Մի-8 ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովի հատակին ռուսական Բարենցբուրգ բնակավայրի մերձակայքում: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիային Նորվեգիայի փրկարարական համակարգող կենտրոնին:

«Ռուսական Մի-8 ուղղաթիռի բեկորները, որը հոկտեմբերի 26-ից կորած է համարվում, գտնվել են Շպիցբերգենից հյուսիս-արեւելք 1,2 ծովային մղոն (2,2 կմ) հեռավորությամբ գտնվող կետում ծովի հատակին՝ 209 մետր խորությամբ: Հյուսիսային Նորվեգիայի փրկարարական համակարգող կենտրոնի ացկացրած որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են: Ոստիկանությունն է պատասխանատու աղետի զոհերի մարմինները որոնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: