Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 05:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Անուշ Մատինյանը Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 04:30-ի սահմաններում ինքը արթնացել է եւ նկատել, որ մի երիտասարդ հյուրասենյակի պատուհանը հրել- բացելու միջոցով ներս է մտել տուն եւ ննջասենյակի պատուհանի մոտ թաքնվել է:
Նկատելով իրեն՝ կասկածելի երիտասարդը ձեռքին եղած փայտով հարվածել է իրեն եւ դիմել փախուստի:
Արդեն ուշքի գալով՝ նա նկատել է, որ ննջասենյակից բացակայում է 4 ոսկյա եւ մեկ արծաթյա զարդ:
Մատինյանը հայտնել է, որ ինքը կրել է մոտ 800 հազար դրամի նյութական վնաս:


























