ԱՄՆ-ում General Motors ընկերությունը Օրինջ շրջանի իշխանություններին  (Կալիֆորնիա նահանգ) 13,9 մլն դոլար կվճարի դատական  հայցը  կարգավորելու  համար, որով  ընկերությանը մեղադրում են իր արտադրության մեքենաների թերությունների մասին տվյալները  թաքցնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Հայցը, որի մասին նշվում է, շրջանի  իշխանությունները դեռ 2014-ին են ներկայացրել:

Խոսքը նաեւ անվտանգության բարձիկների, ղեկի կառավարման, արգելակների եւ հրկիզման համակարգի թերությունների մասին էր:

Այդ թերություններն, ըստ իշխանություների, բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել, ինչը հանգեցրել է 124 մարդու մահվան, 275-ի՝ վիրավորվելու:

Ընդ որում ընկերությունն իր մեքենաները  որպես հուսալի եւ որակյալ է գովազդել :

Թերությունների հայտնաբերումից հետո  GM-ը 2014-ին 17 միլիոնից ավել ավտոմեքենա է հետ կանչել: