Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը եւ Պեդրո Ագրամունտ ֆոն դե Մորան Ադրբեջան կայցելեն հունվարի 31-ին, գրում է АРА ադրբեջանական գործակալությունը:

Այցը կտեւի մինչեւ փետրվարի 4-ը: Այցի նպատակը Ադրբեջանում առկա իրավիճակի գնահատումն է` մանդատի համաձայն: