Հայաստանի ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի: NEWS.am-ի հավաստի տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվել է Արամ Վարդգեսի Տեր-Սահակյանը:

Վերջինս ՌՈ պետի ժանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վլադիմիր Գասպարյանին փոխնախարարի պաշտոնում  նշանակումից հետո:

Արամ Տեր-Սահակյանը նախկինում զբաղեցրել է Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: