Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում Երեւանի Ավան թաղամասի Խուդյակով փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի 22 ՏԼ 307 համարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 15-ամյա Միսակ Մուշեղի Վարդանյանին, որը բնակվում է Տիգրան Մեծի 27 շենքում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ 25-ամյա Տիգրան Հարությունի Քյոսեյանը երեխային իր մեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են այցելել Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Նշված բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Երեխան այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























