Պետական բյուջեում Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը ընդամենը 1,37 տոկոս է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե է մուծել 6.33 մլրդ դրամ եւ ամենախոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը....
«Էկոլուրի» տեղեկություններով՝ բազմամետաղային հանքավայրեր շահագործող, երկրից ոսկի, պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր եւ հազվադեպ մետաղներ արտահանող ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից Հայաստանի պետական բյուջե մուտք գործող գումարային եկամուտը կազմել է բյուջեի ամբողջ եկամտային մասի ընդամենը 1.37 տոկոսը: 2010թ. պետական բյուջեի եկամտային մասը եղել է 742 միլիարդ դրամ (մոտ 2 միլիարդ դոլլար):
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետբյուջե է մուծել 6.33 մլրդ դրամ (17,6 միլիոն դոլլար) եւ ամենախոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Deno Gold Mining ընկերությունը մուծել է 1,49 մլրդ դրամ (4, 1 միլիոն դոլլար) եւ զբաղեցնում է 42-րդ տեղը: GeoProMining ընկերությունը մուծել է 953 միլիոն դրամ (2, 648 միլիոն դոլլար) եւ զբաղեցնում է 63-րդ տեղը: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» մուծել է 723,5 միլիոն դրամ (2 միլիոն դոլլար) եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը մուծել է 310,1 միլիոն դրամ (861,6 հազ դոլլար), զբաղեցնում է 210-րդ տեղը:




























