Infiniti ընեկությունը տեղեկություններ է հրապարակել նոր սերնդի QX50 քրոսովերի մասին, որի հրապարակային դեբյուտը տեղի է ունենալու Լոս Անջելեսի ավտոսրահում: Մոդելն ունի սեղմման փոփոխվող աստիճանով եւ կիսաավոմատ վարման ProPilot Assist համակարգով աշխարհում առաջին տուրբինային շարժիչը, փոխանցում է Motor-ը: 

Infiniti QX50-ը կառուցված է դիմացի շարժիչի առաջնաշարժահաղորդակային համակցության նոր պլատֆորմի վրա: Մեքենայի թափքը պատրաստված է բարձր դիմացկունությամբ պողպատից, որը թույլ է տվել  փոքրացնել զանգվածը եւ 23 տոկոսով մեծացնել թափքի դիմացկունությունը:

Նորույթի երկարաությունը կազմում է 4693 մմ (-52 մմ), լայնությունը 1903 (+ 103 մմ), անվային բազան՝ 2800 մմ (- 80 մմ): Ճանապարհային լուսաշերտը 218 մմ է: Բեռնախցիկի տարողությունը 895 լիտր է, իսկ հետեւի նստատեղերի ծալելու դեպքում՝ 1699 լիտր:

QX50-ի ագրեգատը շարժիչի սերիական տարբերակ է, որը կարող է երթեւեկության բնույթից կախված սեղմման աստիճանը փոխել 8:1-ից մինչեւ 14:1 միջակայքում: 2,0 լիտրանոց «քառյակի» հզորությունը կազմում է 272 ձիաուժ եւ 380 Նմ պպտման պահ: Շարժիչը համադրվում է միայն CVT տրանսմիսիայի հետ:

Քրոսովերի լիաշարժահաղորդակային մոդիֆիկացիան զրոյից մինչեւ 96 կմ արագություն է զարգացնում 6,3 վայրկյանում, առաջնաշարժահաղորդակայինը՝ 6,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը 230 կմ/ժամ է: