Կանադական X-Matik ստարտափը մշակել է համակարգ, որը ցանկացած ավտոմեքենան կարող է երկրոդ աստիճանի ինքնավարությամբ անօդաչուի վերածել:

 LaneCruise անվանումով կոմպլեկտը վաճառքի կհանվի 2019-ի գարնանը՝ 2 հազար դոլար գնով, հաղորդում է Motor-ը:

LaneCruise-ը բաղկացած է հաշվողական պլատֆորմից, էկրանի հետ համակցված տեսախցիկից, ղեկի հսկիչներից, արգելակման եւ աքսելերատորի ոտնակից: Համակարգը կարողանում է տարբերակել այլ ավտոմեքենաները, հետիոտնին, լուսանշանի ազդանշանները եւ ճանապարհային նշանները:

X-Matik-ը արդեն սկսել է LaneCruise-ի նախնական պատվերներ ընդունել:

  Դրա համար հարկավոր է 199-ից մինչեւ 999 դոլար կանխավճար թողնել: