Ավտոմեքենաների հավաքածուներով զբաղվող Aston Martin of New England-ը վաճառքի է հանել 1966 թվականի հազվագյուտ սպորտային Bizzarrini 5300 Strada-ն:

Ենթադրվում է, որ դա մոդելի վերջին օրինակն է: Այն 1,65 մլն դոլար է գնահատվել, հաղորդում է Motor-ը: 

Bizzarrini 5300 Strada-ն ստեղծվել է  Ferrari-ի նախկին ինժեներ Ջոտո Բիզարինիի կողմից:

Մեքենան հագեցած է 5,4 լիտր V8 Chevrolet Corvette 370-385 ձիաուժ շարժիչով: