Իրաքի մայրաքաղաքի  թաղամասերից մեկի վրա հարձակում են գործել երկու մահապարտ ահաբեկիչ, կան վիրավորներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրաքի Ներքին գործերի նախարարությանը:

Ըստ ՆԳՆ տվյալների՝ հանցագործներից մեկին հաջողվել է պայթեցնել իրեն, մյուսը ուժայինների կողմից է գնդակահարվել:

Դեպքը տեղի է ունեցել Ան Նախրավան շրջանում:

AP տվյալներով՝  11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիարվորվել:  Հարձակումը տեղի է ունեցել Բաղդադի հայտնի առեւտրային շրջանում: