Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցը որոշակի ժամկետով առաջին զրույցն էր, որի ժամանակ 2 երկրների առաջնորդները եղել են «միեւնույն ալիքի վրա», հայտնում է Fox News-ը:
Նա նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահի հետ շփումը կշարունակի:
Նրա խոսքով՝ իրենք ծրագրել են քննարկել աջակցության հարցը, որը Սիրիան ցուցաբերում է քրդերին, ինչպես նաեւ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը:




























