Բանգլադեշում, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն ամրապնդելու նպատակով ոստիկանության արշավների ժամանակ վիրավորվել են երեք ենթադրյալ ծայրահեղականներ, հաղորդում է AFP-ն:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչները պայթեցրել են իրենց այն բանից հետո, երբ տունը, որտեղ իրենք գտնվել են, ոստիկանները շրջապատել են:
Բոլոր մահացածները Jamayetul Mujahideen Bangladesh (JMB)-ի ակտիվ անդամներ էին: Այն ահաբեկչական խմբավորում է, որին մեղադրում են օտարերկրացիների, աթեիստ-բլոգերների, իրավապաշտպանների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա հարձակումների մեջ:
2015-ից առնվազն 3 քրիստոնյա է սպանվել խմբավորման հարձակումների հետեւանքով:
Հռոմի Ֆրանցիսկ Պապը նոյեմբերի 30-ին եռօրյա այցով կժամանի Բանգլադեշ: Սա վերջին 31 տարիների ընթացքում Հռոմի Պապի՝ Բանգլադեշ առաջին այցն է: Այցի հիմնական թեման կլինի ավելի քան 620,000 մուսուլման ռոհինջաների վիճակը, որոնք Մյանմարից էթնիկ զտումների պատճառով Բանգլադեշ են փախել:




























