Եգիպտոսում՝ Սինայի մոտակայքում  հրաձգության ընթացքում, անվտանգության ուժերը սպանել են 11 ահաբեկիչների, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել Իսմաիլիայի նահանգում ահաբեկիչների ենթադրյալ ապաստանում ոստիկանական արշավի ժամանակ: Այս տարածքը զինյալների կողմից զենք ու սարքավորումներ պահելու եւ ուսուցման   համար է օգտագործվում: Ոստիկանությունը կարողացել է կալանավորել 6 զինյալների:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հյուսիսային Սինայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց ավելի քան 300 մարդ: Չնայած ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, Եգիպտոսի դատախազությունը հարձակումը կապում է «Իսլամական պետության» հետ, քանի որ ականատեսները պնդում են, որ հարձակվողները ԻՊ դրոշ են իրենց հետ տարել: