ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվ ուսումնասիրում է Իսրայելում Ամերիկայի դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխելու  հնարավորությունը եւ ժամկետները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը խոստացել է տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ, սակայն հունիսին այն Թել-Ավիվում պահպանելու մասին հրամանագիր էր ստորագրել: Դեկտեմբերի սկզբին նա կրկին երկարացրել է դեսպանատան տեղափոխման մերժումը:

Այս պրակտիկան օգտագործվում էր նախորդների կողմից, որպեսզի խուսափեն Մերձավոր Արեւելքում լարվածության բորբոքումից: