Հյուսիսային Կորեան, հավանաբար, իրականացրել է բալիստիկ հրթիռի նոր փորձարկում, հաղորդում է Renhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարների շտաբի միացյալ կոմիտեին:
Գործակալության տվյալներով՝ այն գործարկվել է Փհենսոն քաղաքի Փհենան Նամդո նահանգի տարածքից՝ արեւելյան ուղղությամբ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ իշխանությունները վերլուծում են հրթիռի հետագիծը:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարական փորձագետները հայտարարել էին, որ առաջիկա օրերին Փհենյանը մտադիր է եւս մեկ հրթիռային փորձարկում անցկացնել:




























