2040 թվականին համաշխարհային շուկայում կլինի մոտ 530 մլն էլեկտրամոբիլ, կանխատեսում է Bloomberg New Energy Finance-ը, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:
Շանհայում կազմակերպված BNEF համաժողովում ելույթ ունեցած փորձագետների կարծիքով՝ ավելին, մարդատար ավտոմեքենաներից ավելի շատ էներգիա պահանջող ավտոմեքենաները եւ բեռնատարները շուկայի այս հատվածում ավելի մեծ տեղ կզբաղեցնեն:
Իրավիճակի այսպիսի զարգացումը նավթի շուկայի համար լուրջ հետեւանքներ կունենա: BNEF-ի գնահատմամբ՝ էլեկտրամոբիլների տարածվածությունը կհանգեցնի 2040 թվականին նավթի օրական պահանջարկի 8 մլն բարելով նվազման:




























