Ampere Motors-ը երեք անիվներով փոքր էլեկտրոքարի նախատիպն է ցույց տվել: Ավտոմեքենայի շնորհանդեսը Լոս Անջելեսի ավտոշոուի ժամանակ է տեղի ունեցել, հաղորդում է Autonews-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նորույթի մշակման գործում փորձված դիզայներներ, ինժեներներ եւ ավտոարշավորդներ են մասնակցել:
Ampere Motors-ում նշել են, որ մեքենան «իդեալական տարբերակ է քաղաքով շրջելու եւ հանգստյան օրերին ուրախ ժամանակ անցկացնելու համար»:




























